AM | RU
USD
EUR
RUB

ԿԳՄՍ նախարարը ևս հավասարաչափ մասնակից է հրեշավոր ծրագրին և պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանը. Վահե Սարգսյան

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookԿԳՄՍ նախարարության ներկայացրած առարկայական չափորոշիչների մեջ տեղ գտած անչափելի դավադրությունների, նրանցում թուրքական հետքի վերաբերյալ մեր վերջին բացահայտումներից փրփրած Արայիկ Հարությունյանը «ջախջախիչ» պատասխանով է հանդես եկել։

Պետական շահը «հասկացող» Արայիկ Հարությունյանը խփում է ուղիղ պետության հիմքերին. նա հիշատակում է խորհրդային պարտադրանքով Ջոն Կիրակոսյանի կողմից ստեղծված կեղծ նամակը (Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և այլք բազմիցս հայտարարել են, որ գոյություն չունի նման փաստաթուղթ), ըստ որի՝ Արամ Մանուկյանը և այլք նամակ են գրել Էնվեր Փաշային՝ Անդրանիկին «վերջնականապես ջախջախելու» խնդրանքով։

Պետության հետ անհամատեղելի և իր գործունեությամբ ազգային անվտագության համար վտանգ ներկայացող Արայիկ Հարությունյանին իմաստ ունի՞ բացատրելը, որ ինքը, «հարվածելով» Արամ Մանուկյանին, Դաշնակցության հետ մեկտեղ «հարվածում է» նաև պետությանը, այն է՝ ինքն իրեն…

Մյուս կողմից՝ Անդրանիկին պաշտպանում է մի «նախարար», ում պարտադրած չափորոշիչներում հայոց պատմության մեջ առաջին անգամ դուրս է շպրտված Անդրանիկի կյանքի հերոսական էջը՝ կամավորական առաջին գնդի գործողություններն ընդդեմ Թուրքիայի…

Ավելին, հեռացված է ոչ միայն Անդրանիկը՝ որպես «Թուրքիայի հանդեպ թշնամական կերպար», ում մարտահրավեր է նետել Արայիկ Հարությունյանն իր նոր չափորոշիչներով…

Եվ վերջապես՝ պարո՛ն Արայիկ, քյանդրբազությամբ կամ մանր յալանչիություններով չես կարող հանրության ուշադրությունը շեղել. վերջապես պարզաբանելու՞ ես, թե ինչու է Թուրքիայում թրծված, այդ երկրից խոշոր գումարներ ստացած, թուրքական դրամաշնորհներով ու չափորոշիչներով առաջնորդվող, թուրք հեղինակների հետ Հայաստանի պատմության դասագրքերի հանդեպ հետախուզական խոշոր աշխատանք կատարած և թուրքերի հետ Հայաստանի դպրոցական դասագրքերի համար նոր չափորոշիչներ և ձեռնարկներ մշակած ու հրատարակած մեկը դարձել քո չափորոշիչների թիմի ղեկավար, բացատրելու՞ ես, թե «Հայաստանի պատմության դասագրքերում թշնամու կերպարին մարտահրավեր նետած», այն է՝ բարի թուրքի կերպար քանդակող մեկն ինչպես է քո չափորոշիչների կնքահայր նշանակվել, Արայի՛կ, քեզ եմ դիմում, բացատրելու՞ ես, պարզաբանելու՞ ես, թե՞ շարունակելու ես քեզ արայիկհարությունյանավարի պահելով՝ շեղել մարդկանց ուշադրությունը։

Արայիկ, գոնե հասկանու՞մ ես, որ, եթե ողջ գիտական հանրույթը դեմ է մի բանի, կարելի էր եզի կաշին հանել երեսից և մի հոդաբաշխ միտք գրել, կարելի էր, չէ՞, ոչ թե հերթական անգամ լակոտանալ, այլ նախարարին վայել գոնե մի նախադասություն, մի արձագանք գրել։ Հասկանու՞մ ես, որ օղակը սեղմվում է կոկորդիդ, գիտակցու՞մ ես, որ նախարարի աթոռին նստելու ամեն մի օրը կենսագրությանդ մի խայտառակ էջ է թողնելու քեզ համար…

Հ.Գ. Արայիկ Հարությունյանի գրառումն իրականում շրջադարձային էր, որով մի հույժ կարևոր պարզաբանում ստացանք.

ԿԳՄՍ նախարարը ևս հավասարաչափ մասնակից է այդ հրեշավոր ծրագրին և պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանը, այն է՝ Հայաստանի հանրակրթական չափորոշիչներում (առնվազն հայագիտական առարկաների մասով) Թուրքիայի կողմից ներդրված հայեցակարգի կիրառմանը։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս
Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը Սարիբեկն ու Գևորգը կամ յոթ «իսկ» «Ժողովուրդ»․ Պատգամավորներին զենքե՞ր կբաժանվեն «Հրապարակ»․ Մեր իրական և առավել ամոթալի պարտությունն սկսվել է նոյեմբերի 9-ից հետո «Ժողովուրդ»․ Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Փաստ»․ «Սորոսականները» հրահանգ ունեն ակտիվանալու անվտանգային հարցերում «Ժողովուրդ»․ Ինչու քաղաքապետի մշտական արձակուրդը դադար չունի «Փաստ»․ Փաշինյանը հույս ունի կեղծ ընդդիմություն ձևավորել արտահերթ ընտրությունների անցկացման համար «Հրապարակ»․ Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիևը «Փաստ»․ Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին փոխարինող հավանական թեկնածուները «Հրապարակ»․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կհեռանա պաշտոնից. ո՞վ կփոխարինի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 16 Թրամփը 4 օրից կլքի Սպիտակ տունը՝ առանց Բայդենին դիմավորելու Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաները Նմաններին բոմժ կոչելն էլ է հաճոյախոսություն Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են. Լենա Նազարյան Արցախում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել. Թանդիլյան Որքա՞ն պարգևավճար են ստացել դատախազությունում 2020թ.-ին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan