Ես քաղաքական ակտիվություն չեմ ցուցաբերում. Սերժ Սարգսյան

Ես քաղաքական ակտիվություն չեմ ցուցաբերում. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.amՀամաձայն չեմ ձեր հարցի հետ, թե քաղաքական մեծ ակտիվություն եմ ցուցաբերում, Երևանում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ Ապրիլյան պատերազմի մանրամասները քննող հանձնաժողովի սպասվող զեկույցը քաղաքականացվի՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ակտիվացումը։

«Էդ ի՞նչ ակտիվացում եմ ես ցուցաբերել, որ դուք էլ դա նկատել եք։ Ես այսօրվա ասուլիսը ևս չեմ համարում քաղաքական ակտիվություն, որովհետև Ապրիլյան քառօրյան թեև շատ սերտ շաղկապված է քաղաքականության հետ, բայց այսօր խոսում ենք բուն մարտական գործողություններից, պատճառներից ու հետևանքներից», – ասաց Սերժ Սարգյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում