«Ստիպված էի անջատել հեռախոսս»․ Թրամփ

«Ստիպված էի անջատել հեռախոսս»․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թել-Ավիվից ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելուց առաջ «նախագահներից, թագավորներից, թագուհիներից, բռնապետերից» ստացած մեծաքանակ զանգերի պատճառով ստիպված է եղել անջատել հեռախոսը, ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

Թրամփի խոսքով՝ ինքը չի ցանկացել աշխարհի տարբեր երկրների առաջնորդների զանգերին պատասխանել, քանի որ վերջիններս փորձել են իրեն համոզել, որ չտեղափոխի դեսպանատունը, քանի որ այդ քայլը կարող էր վատ ազդել Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա:

«Մեկ թագավոր էր զանգում, մեկ՝ ուրիշը ․․․ զգուշացնում էին, որ դրանից հետո Մերձավոր Արևելքում արյունահեղություն է լինելու։ Ես շունչս պահեցի ու արեցի այդ քալը։ Եվ գիտե՞ք ինչ եղավ։ Ոչնինչ»,– նշել է նախագահը և հավելել, որ այլ երկրների առաջնորդներին ավելի ուշ է զանգահարել:

Հիշեցնենք, որ ամերիկյան դեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխման հետևանքով մեծ բախումներ էին սկսվել՝ հիմնականում Գազայի շրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում