Ասադը վարչապետին հանձնարարել է ձևավորել Սիրիայի նոր կառավարություն

Ասադը վարչապետին հանձնարարել է ձևավորել Սիրիայի նոր կառավարություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.amՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հրահանգել է վարչապետ Հուսեյն Առնուսին ձևավորել նոր կառավարություն, ասված է սիրիական վարչակազմի ֆեյսբուքյան էջում:

«Նախագահ Ասադը հրամանագիր է արձակել Հուսեյն Առնուսի կողմից Սիրիայի նոր կառավարության ձևավորման մասին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հուսեյն Առնուսը Սիրիայի վարչապետ է նշանակվել այս տարվա հուլիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում