Չինաստանն առաջին անգամ փորձարկում է COVID-ի դեմ պատվաստանյութը

Չինաստանն առաջին անգամ փորձարկում է COVID-ի դեմ պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Չինաստանը հաստատել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այն ստեղծվել է միջատների բջիջներից: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:

Դա, հավանաբար, կլինի երկրում նման պատվաստանյութի առաջին փորձարկումը:

Ընդ որում, կենդանիների վրա փորձարկումների արդյունքները, որոնք հրապարակվել են «Nature» ամսագրում, ցույց են տվել, որ պատվաստանյութը կարող է առաջացնել իմունային պատասխան SARS-CoV-2 վարակի դեմ մկների, նապաստակների և ոչ մարդկային պրիմատների մոտ՝ միայն մեկ ներարկումից 7 կամ 14 օրվա ընթացքում, առանց ակնհայտ կողմնակի ազդեցությունների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում