Թրամփն ասել է՝ որ երկրներն են ամենաշատն աղտոտում շրջակա միջավայրը

Թրամփն ասել է՝ որ երկրներն են ամենաշատն աղտոտում շրջակա միջավայրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսասանը, Հնդկաստանը և Չինաստանը շրջակա միջավայրի աղտոտման ոլորտում առաջատար պետություններ են, գրում է eadaily.com կայքը։

«Ջո Բայդենի ծրագիրը կվերացնի Ամերիկայի միջին խավը, ինչով էլ անխոչընդոտ հասանելիություն կտա շրջակա միջավայրի աղտոտման հարցում առաջատար այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսասանը, Հնդկաստանը և Չինաստանը։ Նրանց պետք չէ մաքրել իրենց տարածքը, բայց մենք պետք է մաքրենք մերը»,- նշել է ԱՄՆ նախագահը, սակայն չի մանրամասնել, թե ինչ «անխոչընդոտ հասանելիության» մասին է խոսքը։

Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ իր վարչակազմը բարձր վարձատրվող միլիոնավոր աշխատատեղեր է ստեղծել, իսկ իշխանությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության համար։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարն իրեն «շրջակա միջավայրի իրական պաշտպան» էր անվանել և Ռուսաստանին, Գերմանիային, Հնդկաստանին և Չինաստանին կոչ արել շրջակա միջավայրի պաշտպանության գծով միջոցառումներ ձեռնարկել՝ չնայած, որ դա կապված է մեծ ծախսերի հետ։

Հայտնի է, որ Թրամփի վարչակազմը վերջին տարիներին բնապահպանների կողմից խիստ քննադատվել է շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցառումների կասեցման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում