Բակո Սահակյանի հանձնարարությամբ միջոցներ կձեռնարկվեն Ասկերանում կարկուտից ստացված վնասի վերացման ուղղությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին այցելել է շրջկենտրոն Ասկերան եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն’ նվիրված շրջանում կարկտահարության հետեւանքների վերացման գործընթացին: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:

Նախագահը կարեւորել է բնական աղետի հետեւանքների վերացման աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը’ հավելելով, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ հողերի հնարավորինս շուտ վերականգման համար: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում