Բաքվում և Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈՒ-ն զորավարժություններ է իրականացնում

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը Բաքվում և Նախիջևանում համատեղ մարտավարական զորավարժություններ են իրականացնում: Ինչպես հաղորդում է ադրբեջանակ APA գործակալությունը, հուլիսի 12-ին մեկնարկած զորավարժությունները կտևեն մինչև հուլիսի 28-ը:

«Դասընթացների նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի ստորաբաժանումների միջև բարեկամություն, համագործակցություն և համատեղ գործողությունների իրականացումն է, փորձի և տեղեկատվության փոխանակումը»,- ասվում է Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ:

Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հուշագիր էր ստորագրել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ամենամյա զորավարժություններ իրականացնելու վերաբերյալ: Հուշագրի համաձայն’ զորավարժությունները մեկ տարի անցկացվելու են մի երկրում, իսկ հաջորդ տարի’ մյուս երկրում: Ընդ որում, ընդունող երկիրն իր վրա է վերցնելու բոլոր ծախսերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում