Yerevan
17
+27°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Այս պահին բանակցություններ չկան, գործընթացը փակուղում է․ Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

Այս պահին բանակցություններ չկան, գործընթացը փակուղում է․ Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյս պահին բանակցություններ չկան, գործընթացը փակուղում է: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:

Հարցին, թե ըստ նրա՝ ո՞ւմ մեղքով են բանակցությունները գտնվում փակուղում, Բալասանյանն ասաց՝ ՀՀ քաղաքական իշխանության առաջին դեմքի:

Դիտարկմանն էլ՝ ՀՀ դիվանագիտական կորպուսն ասում է՝ բանակցությունները շարունավում են, Բալասանյանն արձագանքեց. «Ասում են ասելու համար երևի, չի կարելի այդպիսի հայտարարություններ անել»:

Ինչ վերաբերում է նրան, արդյոք այսօր պատերազմի վտանգ կա, Բալասանյանն ասաց, որ ընդհանրապես աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց է սկսել և մեր տարածաշրջանը պայթյունավտանգ է. «Մանավանդ վերջին ժամանակահատվածում տեսնում ենք Թուրքիայի հայտարարությունները և գործողությունները ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ Միջերկրական ծովում, Լիբիայում և այլուր: Իհարկե, միանշանակ պայթյունավտանգ է իրավիճակը, մանավանդ Հարավային Կովկասում»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում