AM | RU
USD
EUR
RUB

Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.amԱշակերտների մոտ անխուսափելիորեն մասսայական ագրեսիվ վարքի դրսևորումներ են առաջանալու,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հոգեբան, կրթական փորձագետ Արմինե Դավթյանը։

Ուսումնական տարվա մեկնարկից հետո «Փաստինֆո»-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ կորանվիիուսային վարակով պայմանավորված հանրակրթական դպրոցներում ԿԳՄՍ նախարարության կողմից ներմուծված վարքականոնը բացասաբար է անդրադառնում մասնավորապես տարրական դասարաններում սովորող աշակերտների վրա։ Վերջիններս դասարան մուտք գործելուց հետո պարտադրված են ժամեր շարունակ նստած մնալ, անգամ դասամիջոցներին թույլ չի տրվում վեր կենալ ու քայլել։ Երեւանի կենտրոնում գործող դպրոցներից մեկում անգամ գրանցվել է տղա երեխայի ուշագնացության դեպք։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ աշակերտների ուշաթափման վերաբերյալ ահանզանգեր ինքը նույնպես լսել է։ Նրան այդ մասին փոխանցել են դպրոցահասակ զավակներ ունեցող ծնողները. «Այս իրավիճակը կհանգեցնի նրան, որ մեկ շաբաթ անց երեխան կգերհոգնի։ Հոգեբանական խիստ լարվածության արդյունքում նրանց մոտ տարատեսակ նևրոզներ կառաջանան, աշակերտներն այլևս ընդունակ չեն լինի լիարժեք կերպով ինտեգրվել դասապրոցեսին, իսկ կարճ ժամանակ անց պարզապես չեն ցանկանա դպրոց հաճախել։ Այս հետևանքները դրսևորելու ժամանակը շատ հեռու չէ»,- ասաց հոգեբանը։

Այս ամենը, ըստ նրա, անխուսափելիորեն մասսայական ագրեսիվ վարքի դրսևորումներ է առաջացնելու աշակերտների մոտ, որովհետև ցանկացած օրգանիզմ, հատկապես այդ տարիքային խմբերի մոտ, կարիք ունի լիցքաթափվելու, իսկ եթե դա տեղի չի ունենանում, երեխայի օրգանիզմը երկար դիմակայել չի կարող. «Արդյունքում աշակերտներն ինքնամփոփ կդառնան, առողջական վիճակի վատթարացումներն էլ շարունակական կլինեն։ Աշակերտների մոտ առաջադիմության կտրուկ անկում կարող է նկատվել։ Բացի հոգեբանական խնդիրներից, ժամեր շարունակ անշարժ նստած երեխայի մոտ ողնաշարային խնդիրներ կարող են առաջանալ, արյան շրջանառության վատթարացման պատճառով սրտխառնոցն և փսխումներ կարող են լինել, գլխապտույտ ու թուլություն կարող է նկատվել, որի արդյունքն էլ մեզ հասած ուշաթափության վերաբերյալ ահազանգերն են։ Հատկապես ժամեր շարունակ դիմակներով նստելու պարագայում այս ամենն ավելի հաճախադեպ կդառնա»,- ահազանգում է հոգեբան Արմինե Դավթյանը։

Հարցին՝ ինչի՞ կարող է հանգեցնել նմանօրինակ իրավիճակը շարունակական բնույթ կրելու պարագայում, Արմինե Դավթյանը պատասխանում է՝ քանի որ ուսուցիչների ճնշող մեծամասնությունն իրենց արդեն իսկ դրսևորել են որպես բացահայտ կոմֆորմիստներ, որովհետև նրանք վախենում են բարձրաձայնել խնդիրների մասին, որի արդյունքում կարող է կորցնեն իրենց աշխատանքը, ապա այսպես շարունակվելու պարագայում մենք ականատես կլինենեք ծնողական համայնքի զայրույթի ալիքին, որովհետև բոլոր ծնողները չեն, որ թույլ կտան և կհանդուրժեն այսպիսի իրավիճակը, որն, անկասկած, հանգեցնելու է իրենց զավակների հոգեբանական և ֆիզիկական վիճակի կտրուկ և ակնհայտ վատթարացման։

Լրահոս
Ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմը Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամական հերթական անօդաչուն Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ (տեսանյութ) ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ Հասցեական կրակով նպաստել են թշնամու առաջխաղացման փորձերը կանխելուն, խոցել են տանկեր Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել Սա էլ մեր պատասխանն է․ Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին (տեսանյութ) Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի․ Արկադի Տեր-Թադևոսյան Գիշերը թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա «Սմերչ» հրթիռներ են կիրառել, նյութական վնասները շատ են (լուսանկարներ) Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման Ադրբեջանը, կիրառել է Պոլոնեզ տիպի հրթիռներ․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել «Ժողովուրդ»․ Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Հայաստանի Հանրապետություն». Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan