Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը

Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՓաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել, նա վարչական դատարանում վիճարկում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը։

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

ՓԲ նախագահը դիմել է Վարչական դատարան վիճարկելու քաղաքացու՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս դիմակ կրելու պարտավորությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում