Իսպանական ցլամարտն այս տարի տուժածների քանակով ռեկորդ է սահմանել

Առնվազն 21 մարդ Է հոսպիտալացվել Իսպանիայի Պամպլոնա քաղաքում ցուլերի հերթական փողոցային վազքից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Նավառայի նահանգի հիվանդանոցի բժիշկ Խավիեր Սեսման: Երկու տուժածներ՝ մեկ իսպանացի եւ մեկ իռլանդացի, որոնք կրծքավանդակի վերքեր են ստացել, ծանր վիճակում են: Տուժածների մեծամասնությունը վիրավորվել Է հրմշտոցից, որն առաջացել Է ցլամարտերի ասպարեզի հենց մուտքի առջեւ: Մարդիկ չԷին կարողանում պահել հավասարակշռությունը եւ տապալվում Էին գետնին, նրանց վրա Էին ընկնում հետեւից վազողները: Մինչ վազքի մասնակիցները փորձում Էին վեր կենալ, վրա Էին հասնում ցուլերը, որոնցից մի քանիսը վազել են հենց նրանց վրայով:

Հուլիսի 13-ը տուժածների քանակով ռեկորդային օր Է դարձել ներկայիս Սեն Ֆերմին տոնի ժամանակ: Վազքերի նախորդ հինգ օրում վիրավորել Է 22 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում