Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին
27/09/2020 14:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԼՂ հակամարտության կողմերին անհապաղ կրակի դադարեցման և բանակցային սեղանի շուրջ վերադարձի կոչ է արել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռազմական գործողություններն անհապաղ պետք է դադարեցվեն, որպեսզի կանխվի հետագա սրումը: Անհապաղ վերադարձ բանակցային գործընթացին՝ առանց նախապայմանների. սա է առաջ շարժվելու միակ ուղին»,- իր թվիթերյան էջում գրել է պաշտոնյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում