Երևանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 24news.am: «Երևանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը։ Հայկական ուժերն ունակ են ինքնուրույն դիմագրավել թշնամուն»,- այդ մասին ոռուսական լրատվական ծառայությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որը նախատեսված է ռուսական ԶԼՄ-ների համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում