Ադրբեջանի հետ սահմանային վրացական գյուղերում երկու անօդաչու է ընկել

Ադրբեջանի հետ սահմանային վրացական գյուղերում երկու անօդաչու է ընկել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Առնվազն երկու անօդաչու թռչող սարք է ընկել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող վրացական Կախեթի շրջանի Սանավարդո և Ուդաբնո գյուղերում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ հայտարարությանը:

«Հոկտեմբերի 7-ին մոտ 18:35-ի դրությամբ և 18:45-ի դրությամբ ներքին գործերի նախարարություն տեղեկություն է ստացվել Ուդաբնո և Սանավարդո գյուղերում երկու անօդաչուների ընկնելու մասին: Կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հայտնել են, որ դեպքերի վայրում փորձագետներ են աշխատում, որոնք պարզելու են կատարվածի հանգամանքները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում