Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը դիմել է ԼՂ հակամարտող կողմերին

Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը դիմել է ԼՂ հակամարտող կողմերին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այն այժմ պետք է ամբողջովին կյանքի կոչվի, որպեսզի թշնամանքին վերջ տալու համար պայմաններ երաշխավորվեն:

Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ագնես վոն դեր Մուլը:

«Հրադադարը պետք է կյանքի կոչվի ու խստորեն հսկվի, որպեսզի երկու երկրների միջև թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու համար պայմաններ ստեղծվեն: Բովանդակային քննարկումները, որոնք կողմերը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների»,- ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում