Ալիևը հայտարարել է Երևանի հետ բանակցելու Բաքվի պատրաստակամության մասին
11/10/2020 13:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի հետ անհապաղ բանակցություններ սկսելու պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին, գրում է ria.ru-ն։
«Մենք պատրաստ ենք սկսել վաղը, դրա համար ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, աշխատանքի ժամանակացույցից։ Մեր կողմը պատրաստ է անհապաղ սկսել», – ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում