Մարտակերտի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է ևս մեկ անձ. ՄԻՊ

Մարտակերտի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է ևս մեկ անձ. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱդրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում