Հակառակորդը չի պահպանել հրադադարը

Հակառակորդը չի պահպանել հրադադարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում