ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարությունը կզրկվի վարչական անձնակազմի 20 տոկոսից

ԱՄՆ-ի ռազմական բյուջեի սեկվեստրի պատճառով պաշտպանության նախարարության բարձրագույն ղեկավարության վարչական անձնակազմն առաջիկա տարիներին կկրճատվի 20 տոկոսով: Այս մասին հուլիսի 16-ին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը Ֆլորիդայի նահանգի ռազմակայաններից մեկի քաղաքացիական ծառայողների հետ կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ կրճատումները, որոնք կսկսվեն 2015 թվականին եւ կշարունակվեն ընդհուպ մինչեւ 2019 թվականը, կվերաբերեն իր սեփական վարչությանը, Շտաբների պետերի կոմիտեին, ինչպես նաեւ բանակին (ցամաքային զորքերին), ռազմածովային ուժերին, ռազմաօդային ուժերին եւ ծովային հետեւակի զորակազմին: Ըստ որում Հեյգելը չի ճշտել, թե ԱՄՆ-ի զինվորական գերատեսչությունն արդյունքում ինչ ծավալի միջոցներ կտնտեսի:

Սեկվեստրի պատճառով Պենտագոնը հարկադրված Էր այս ֆինանսական տարում իր ջյուջեն կրճատել 37 միլիարդ դոլարով՝ չվճարվող արձակուրդ ուղարկելով հազարավոր քաղաքացիական ծառայողների եւ կրճատելով մի շարք ծրագրերի ֆինանսավորումը: 2014 ֆինանսական տարում կրճատումները կարող են հասնել 52 միլիարդ դոլարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում