Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին

Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին, փոխանցում է ria.ru-ն։

«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի», – ասել Է Թրամփը լրագրողներին։

Հարցին, թե շփվե՞լ է արդյոք նա Հայաստանի կամ Ադրբեջանի ղեկավարների հետ, Թրամփը չի պատասխանել։

«Տեսնենք ինչ կլինի։ Կարծում եմ, որ այս առումով շատ լավ առաջընթաց կա», – հավելել է Թրամփը։

Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում են, որտեղ առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում