Ազովի ծովում գտնվող ռուսական լցանավը, որի վրա պայթյուններ են որոտացել, տեխնիկական խնդիրներ չի ունեցել

Ազովի ծովում գտնվող ռուսական լցանավը, որի վրա պայթյուններ են որոտացել, տեխնիկական խնդիրներ չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսական «Գեներալ Հազի Ասլանով» նավթային լցանավը, որի վրա Ազովի ծովում պայթյուններ էին որոտացել, գտնվել է աշխատունակ և սարքին վիճակում, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Օլեգ Վոլինկինը:

«Մեր տեղեկություններով՝ լցանավը, որը վերանորոգման է ենթակվել, գտնվել է սարքին վիճակում: Պայթյունների պատճառը կպարզի հանձնաժողովի»,- նշել է Վոլինկինը:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Փրկարարները պայթյունի վայրում ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու նավթի և այլ նավթամթերքների արտհոսքի հավանականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում