ՌԴ գլխավոր դատախազությունը ստուգումներ կանցկացնի ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում

Պոդոլսկի մերձակայքում տասնութ մարդկանց մահվան պատճառ դարձած խոշոր ավտովթարի հետ կապված դատախազությունը ստուգումներ կանցկացնի ճանապարհային փոխադրումների անվտանգության ոլորտում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղակացնում է «РИА Новости»-ն’ վկայակոչելով ՌԴ գլխավոր դատախազության հուլիսի 17-ի հայտարարությունը:

«Ստուգումների արդյունքների հիման վրա իրավական գնահատական կտրվի բեռների և ուղևորների անվտանգ տեղափոխման համար պատասխանատու անձանց գործողությունների վերաբերյալ: Չպլանավորված ստուգումների անկացման հրամանն արդեն ուղարկվել է Աշխատանքի պետական տեսչության և ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարությանը և Մոսկվայի ավտոճանապարհային հսկողության պետական կենտրոնական վարչություն», – ասվում է հաղորդագորության մեջ:

Մոսկվայի դատախազությունը ստոգում է ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրական կարգավորումների իրականացումը: Ստուգումներին մասնակցում են նաև Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վարչության, Դաշնային հարկային ծառայության, ինչպես նաև Տրանսպորտային ենթակառուցվածքների զագացման վարչության աշխատակիցները: Հուլիսի 13-ին’ ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում’ Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրաքար տեղափոխող «Կամազ» մակնիշի բեռնատարը բախվել դուրս է եկել երկրորդական ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլով գնացող «ԼիԱԶ» մակնիշի ավտոբուսին’ այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում