«Բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար հարկավոր է Երևանի և Բաքվի համաձայնությունը»․ Պեսկով

«Բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար հարկավոր է Երևանի և Բաքվի համաձայնությունը»․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին հարցին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի տեսակետը։ Միայն հակամարտող երկրները կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել կարգավորման գործընթացին այս կամ այն պետության մասնակցությունը»,- ասել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում