Եվրախորհրդարանի պատգամավորը Գերմանիային մեղադրել է Անկարային գումար և զենք տրամադրելու համար

Եվրախորհրդարանի պատգամավորը Գերմանիային մեղադրել է Անկարային գումար և զենք տրամադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵվրախորհրդարանի պատգամավոր, գերմանացի քաղաքական գործիչ, լրագրող Մարտին Սոնեբորնն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի միջամտությանը ԼՂ հակամարտությանը։

«Թվում է, թե Թուրքիան այժմ ուղղակիորեն հարձակվում է Հայաստանի վրա։ Ի թիվս այլ բաների՝ Ֆրանսիան, Պորտուգալիան, Կիպրոսը, Ավստրիան և Նիդեռլանդներն ապշած են, որ Գերմանիան դեռ շարունակում է աջակցել Թուրքիային, նրան զենք ու Եվրամիության գումարները մատակարարել»,- գրել է նա՝ ընդգծելով, որ դա ծիծաղելի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում