Զոհվել են Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը

Զոհվել են Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amՀայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել են Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը։

Գնդապետ Սերգեյ Շաքարյանը «Արցախի հերոս» կոչմանն արժանացել էր 2020 հոկտեմբերի 4-ին։

Շաքարյանը կասեցրել էր հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է զոհված ևս 11 զինծառայողների անուններ։ Ցուցակում կան նաև Սերգեյ Շաքարյանի և Արթուր Սարգսյանի անունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում