Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական շարժման գործունեությունը. ֆրանսիացի նախարար

Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական շարժման գործունեությունը. ֆրանսիացի նախարար

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիան պատրաստվում է արգելել «Գորշ գայլեր» թուրքական ուլտրա-ազգայնական շարժումը երկրում:

Ինչպես փոխանցում է Agence France Presse գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը:

Որոշումը կայացվել է Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի պղծումից հետո:

Ինչպես փոխանցում է «Ալ-Արաբիան», նախարարի խոսքով՝ որոշումը չորեքշաբթի կներկայացավի Ֆրանսիայի կառավարության քննարկմանը:

Հիշեցնենք, որ հանգստյան օրերին թուրքերը Լիոնում վանդալիզմի էին ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում