ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանություններն ընտրությունների ձայների վերահաշվարկ կանցկացնեն

ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանություններն ընտրությունների ձայների վերահաշվարկ կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանություններն ընտրությունների ձայների վերահաշվարկ կանցկացնեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխնահանգապետ Բրեդ Ռաֆենսպերգերը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ջորջիայում Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի ստացած ձայների միջև նման աննշան տարբերության պայմաններում վերահաշվարկ կանցկացվի։ Քվեարկության նշանակությունը դուրս է գալիս Ջորջիայի սահմաններից։ Այն մեծ հետևանքներ է ունենալու ամբողջ երկրի համար», – հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆենսպերգերը, որը պատասխանատու է նահանգում քվեարկության անցկացման և արդյունքների ամփոփման համար։

Նշվում է, որ ըստ նախնական տվյալների՝ Ջորջիայում Բայդենը հավաքել է 2 450 144 ձայն, մինչդեռ Դոնալդ Թրամփը՝ 2 448 558 ձայն: Ջորջիայում հաղթանակը նախագահի թեկնածուներից մեկին կտա ընտրիչների 16 ձայն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում