Մեզ դավաճանեցին, ծախեցին. հանձնել եք Արցախը, տվել եք նաև Հայաստանը. Եվրոպայի չեմպիոն Սոսե Բալասանյան (տեսանյութ)

Մեզ դավաճանեցին, ծախեցին. հանձնել եք Արցախը, տվել եք նաև Հայաստանը. Եվրոպայի չեմպիոն Սոսե Բալասանյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՀասկանո՞ւմ եք, հայ ազգ, մեզ դավաճանեցին, ծախեցին: 30 տարի հաղթանակի, խաղաղության ծարավով ապրեցինք, մեզ դավաճանեցին ու ծախեցին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է գոտիներով ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Սոսե Բալասանյանը:

«Աննա (Հակոբյան – Tert.am), ամբողջը նրա համար եղավ, որ ասացիր՝ հանուն ոչնչի է եղել, որ Ալիևի կնոջը հրավիրում էիր Շուշի՝ թեյ խմելու, գալու էին թեյ խմելու, մենք ո՞ւր քեզ հրավիրենք, այ սրբապիղծներ: Ծախելու էիք, տալու էիք, այդ հազարավոր զոհերը պետք չէին, մեր կյանքը չպետք է խաղ դարձնեիք, ձեր երեխաների կյանքն է մատաղ գնալու նրանց»,– ասաց նա:

«Տղե՛րք, երանի ձեզ, որ շուտ եք զոհվել ու այս ցավը չտեսաք, ոչ երանի նրանց, որ ապրելու են ու այս տառապանքը տանելու է: Հանձնել եք Արցախը, տվել եք նաև Հայաստանը, Հայոց պատմության վերջին էջը շրջել եք, ցավոք սրտի»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում