Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահների բոլոր դիտակետերն ու շտաբը. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահների բոլոր դիտակետերն ու շտաբը. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌուս խաղաղապահները իննական դիտորդական կետեր են տեղակայել Լեռնային Ղարաբաղում իրենց պատասխանատվության տակ գտնվող հարավային և հյուսիսային գոտիներում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ տեղեկագրին, ևս 7 ժամանակավոր կետեր են ստեղծվել Լաչինի միջանցքում:

«2020 թվականի նոյեմբերի 10-ից խաղաղապահների զորախմբի մուտքի կազմակերպման նպատակով 7 ժամանակավոր դիտակետեր են տեղակայվել Լաչինի միջանցքում: Երեկ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն ավարտին են հասցրել դիտորդական կետերի տեղակայումը «Հյուսիս» պատասխանատվության գոտում: Ներկա պահին հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացնում են խաղաղապահ ստորաբաժանումներն իրենց պատասխանատվության հարավային գոտում գտնվող 9 դիտորդական կետերից և հյուսիսային գոտում տեղակայված ևս 9 դիտորդական կետերից»,- ասվում է տեղեկագրում:

Ստեփանակերտում ավարտվել է նաև ռուս խաղաղապահ ուժերի կառավարման համար հրամանատարական կետի տեղակայումը:

Նշվում է, որ շարունակվում է ռուս խաղաղապահների զորախմբի հիմնական ուժերի տեղափոխումը, որի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը:

«Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով շարունակվում է անձնակազմի, սպառազինման և ռազմական ու հատուկ տեխնիկայի տեղափոխումը Հայաստան: Նոյեմբերի 18-ից սկսած իրականացվել է 118 չվերթ, այդ թվում 23-ը՝ վերջին 24 ժամում»,- պարզաբանել են ՌԴ ՊՆ-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում