Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը կայցելի Բաքու՝ ի աջակցություն Ադրբեջանի

Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը կայցելի Բաքու՝ ի աջակցություն Ադրբեջանի

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը կայցելի Ադրբեջան՝ այս եղբայրական երկրի հաղթանակի կապակցությամբ»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Հյուսիսային Կիպրոս այցի ժամանակ։

Էրդողանը նշել է, որ Թաթարն այս այցը կատարելու է՝ ի նշան Ադրբեջանին սատարելու:

Էրդողանը ողջույններ է փոխանցել Հյուսիսային Կիպրոսից Ադրբեջանին և ասել, որ Թուրքիան կսկսի կառուցել հզոր ապագա Կիպրոսի թուրքերի հետ, ինչպես սկսեց կառուցել այն Ադրբեջանի հետ։

«Դուք ականատես եք եղել Ադրբեջանի հաղթանակներին: Մեր եղբայրական Ադրբեջանը 44 օրվա ընթացքում վերականգնեց իր հողերը, որոնք 28 տարի հայկական օկուպացիայի տակ էին: Ներկայումս նրանք հետզհետե վերադառնում են իրենց հողերը: Քանի դեռ մենք միասնական ենք, մենք կարող ենք կարգավորել ցանկացած խնդիր»,-հայտարարել է Էրդողանը։

Նշենք, որ աշխարհը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսը ու մշտապես առաջ է տարել Կիպրոսի միավորումը՝ մեկ պետություն՝ երկու համայանք սկզբունքով։ Էրդողանը, սակայն, նաև իր այցի ժամանակ հայտարարեց, որ պետք է լուծումը լինի երկու պետություն սկզբունքով։

Էրսին Թաթարին Ադրբեջան ուղարկելով՝ Էրդողանը փորձում է միջազգային հարթակ հանել Հյուսիսային Կիպրոսին ու լեգիտիմացնել նրան՝ Ադրբեջանի միջոցով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում