Մենք ուզում ենք, որ պետական այրերը մեզ ասեն՝ ուր են մեր երեխեքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Էջմիածնի զորամասի դիմաց: Նրանք պահանջում են տեղեկություններ տրամադրել իրենց երեխաների, ամուսինների մասին:
«Մենք ուզում ենք, որ պետական այրերը մեզ ասեն՝ ուր են մեր երեխեքը: Մենք ուզում ենք մեր հարցերի պատասխանը լսել, մենք մեր երեխեքին ենք կարոտել: Ամսից ավելի է՝ ոչ մի լուր չունենք, հարկ չեն համարում գոնե մի անգամ դուռը բացեն, ասեն՝ երեխեդ կա, թե չկա: Ոչ մի պատասխան չեն տալիս, չէ որ իրենց աշխատողն ա, իրենք են տարել»,- ասաց ծնողներից մեկը:
Հարազատների խոսքով՝ զորամասի զինծառայողներից 34-ն անհետ կորած են համարվում:
«Այստեղ փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, ասեցին՝ ռադարների տակ են, կապ չկա: Մի քանի օր հետո հասկացանք, որ ոչ մի բան էլ չկա, իրենք ուղղակի գնացել են, ընկել են մսաղացի մեջ: Ամեն օր մեզ ասում են՝ սպասենք երկու օր, ոչ մի պատասխան չունեն»,- ասաց հարազատներից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում