Տիգրան Ավինյանի մակարդակով Հայաստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին. Հրանտ Բագրատյան

Տիգրան Ավինյանի մակարդակով Հայաստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին. Հրանտ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Սա պարտություն չէ, սա ջախջախում է, մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ոչնչացված է, ադրբեջանցիները հաշվում են, իրենց տարածքում է մնացել: Հիմա մեր ապուշ օպոնենտները կսկսեն ասել՝ էլի տվյալներ եք ասում»,- մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Վերջինս առանձնացրեց պարտության պատճառների երեք խումբ, որից առաջինը՝ քաղաքականը:

Հրանտ Բագրատյանը քաղաքական պատճառները բաժանեց ենթակետերի և որպես առաջին հիշատակեց Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության չճանաչելը, որը սխալ էր և այն արձանագրեց նաև Պուտինը:

Նախկին վարչապետը պնդեց, որ որպես 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, երկու անգամ փորձ է արել, որ Արցախը ճանաչվի, բայց չի ստացվել:

«Եթե գնաք ֆեյսբուքում նայեք, երբ սպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, անմիջապես գրեցի, որ գնացեք ԼՂՀ-ն ճանաչեք, որպեսզի ձեզ օգնեն»,- հայտարարեց Բագրատյանը և հավելեց, որ մինչև հիմա էլ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը չի հերիքւմ, որ այդ այլանդակություններն անելուց հետո գոնե ճանաչի ԼՂ անկախությունը:

Քաղաքական երկրորդ սխալն, ըստ Հրանտ Բագրատյանի, հակառուսականությունն էր:

Բանախոսը նկատեց, որ 25 տարի առաջ արցախյան բոլոր հաղթանակներն արձանագրվել են իր վարչապետության օրոք և այն ժամանակ ԱՄՆ-ն և Ռուսաստանը իրար հետ մոտ էին: Բայց 2014 թվականի Ուկրաինայի դեպքերից հետո այդ երկու պետությունները տարբեր բևեռներում են և այս իրավիճակում, ըստ նրա, կոմպլեմենտար քաղաքականություն իրականացնելու հնարավորություն չկա:

«Մենք պետք է մնայինք, ինչքն ել այն սիրեինք, կամ չսիրեինք, պրոռուսական ծիրին մեջ»,– հայտարարեց Հրանտ Բագրատյանը և հավելեց, որ աշխարհում ընթացող դեգլոբալիզացիայի իրողության պայմաններում Հայաստանը կամ Թուրքիայի հետ պետք է լինենք, կամ Ռուսաստանի:

Երրոդ ռազմավարական սխալը, ըստ Հրանտ Բագրատյանի, Իրանին նեղացնելն էր այն աստիճանի, որ վերջինս չցանկացավ իր տարածքով բեռներ տեղափոխելու թույլտվություն տալ:

Բագրատյանը համոզված է, որ իշխանությունների չորրորդ սխալը Վրաստանի հետ իսկ հինգերորդը՝ Չինաստանին հետ հարաբերությունների փչացնելն էր:

«Տիգրան Ավինյանի մակարդակով Հայաստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին, այն դեպքում երբ նա ասում էր, որ ունի ույգուրների խնդիր և հակաթուրքական պետություն է»,- հայտարարեց նախկին վարչապետը և համոզմունք հայտնեց, որ Հայաստանը դա արել է՝ մտնելով Ալիանսի մեջ, որը Չինաստանի դեմ է և մեկ օրակարգսյին հարց ունի՝ ինչպես պայքարել ույգուրների իրավունքների համար Չինաստանում:

«Այդ կազմակերպությունում Հայաստանը տոն է տալիս: Թուքերին ենք պաշտպանում, հասկանո՞ւմ եք»,– հայտարարեց Բագրատյանը:

Վերջինս պնդեց, որ Արցախում իրականացված այս ամբողջ օպերացիաները կազմվել են Եվրոպայում, ՆԱՏՈ-ում և խոսվում է ՄԻ-6 -ի և նրա գործակալների մասին, որոնցից մեկը ՀՀ նախագահն է:

Բագրատյանի պնդմամբ, երկրորդ խումբ սախալները վերաբերում է զինատեսակների ընտրությանը, իսկ երրորդը՝ կազմակերպչական խնդիրներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում