AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Հայաստանի իրական էլիտան՝ ազգի սերուցքը, գիտական շրջանակն է պահանջում Փաշինյանի հրաժարական

 

«Երբ երկրի ղեկավարն իր ծննդավայր Իջևանում ընդամենը բողոքի մի ակցիա զսպելու համար հայ­տարարում է. «Ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին», երբ առատ արյուն խժռելու վամպիրային հակումը բավարարելու նպատակով Արցախում արյան ծով է սարքում ու էլի չի հագենում, երբ 5000 ընտիր երիտասարդներ է սպանում, 10 հա­զարից ավելի ջահելների խեղում ու հաշմանդամ դարձնում, երբ 200-ից ավելի գերիների հենց այս պահին խոշտանգում, նվաստացնում, ծաղրում է թշ­նամին ու որպես «ավար» պատրաստվում ցուցադ­րելու Բաքվում իրենց հաղթանակի շքերթի կապակ­ցությամբ, իսկ վարչապետ կոչվածը մատը մատին չի տալիս, ի՞նչ եք կարծում, նրա վրա շա՞տ մեծ ազդե­ցություն կթողնի այն փաստը, որ այսօր կառավարու­թյան շենքի դիմաց նրա հրաժարականի պահանջով մարդիկ հացադուլ են անում:

Նշենք, որ ի տարբերություն բողոքի մյուս ձևերի, հացադուլը միակն է, որի ժամանակ Փաշինյանը չի կարող իրավապահ համակարգի, այդ թվում՝ չինա­կան տարբերանշաններով նինձյաների միջոցով «ասֆալտին փռել», ոստիկանական բաժին տանել հացադուլ անողներին: Նրանց դեմ ոչ մի «զենք» վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը չի կարող կիրառել, բայց և հստակ է նրան ընդհանրապես չի հուզի, եթե անգամ ողջ ազգը հացադուլի նստի, հյուծվի ու մահանա:

Այս օրերին Փաշինյանի միակ խնդիրն ըմբոստա­ցողներին հնարավոր ու անհնար միջոցներով չեզո­քացնելն է, այսինքն՝ լիովին ամլացնել հասարակու­թյանը, որպեսզի ոչ ոք չսպառնա իր իշխանությանը: Առաջիկա վեց ամիսների համար էլ ներկայաց­վող «ճանապարհային քարտեզի» ողջ իմաստն այն է. որ ժամանակ ունենա զսպելու ցույցերը և շարու­նակի ոչինչ չանել, բայց մնալ աթոռին կառչած: Հանուն ճշմարտության ասենք՝ այսօր Հայաս­տանում միակ օղակը, որն օրնիբուն «աշխատում» է, իրավապահ համակարգն է, բայց միայն մեկ ուղղու­թյամբ. հետապնդել ընդդիմադիրներին, ձերբակա­լել, խուզարկել նրանց բնակարանները, ընտանիքի անդամներին ևս ներքաշել այդ ամենի մեջ, այդպիսով առավել մեծ ճնշում գործադրել նրանց վրա: ՈՒ լուծել «ամենակարևոր» հարցը՝ մանդատից զրկել Գագիկ Ծառուկյանին, որովհետև նա հերիք չէ մեղա­վոր է Շուշին սկուտեղի վրա Ալիևին հանձնելու հա­մար, դեռ ավելին, պատգամավորի մանդատ ունենա­լով, մահացու մեղք ունի երկրի առկա ողբերգական վիճակի, ազգի ողնաշարը ջարդելու, ամբողջ աշխարհում հայի ազգային արժանապատվությունը ոտնատակ տալու, կռվող հայ զինվորին որպես դա­սալիք մատուցելու և այլ մահացու մեղքերի մեջ:

Եվ այսպես, Փաշինյանը չի պատրաստվում հե­ռանալու և անգամ... ՏԱՍՍ-ին տված իր հարցազ­րույցում «հիմնավորում» է վարչապետական աթո­ռին իր սոսնձվելը. «Հասարակությունը համաձայն է, որ երբ ստորագրվեց փաստաթուղթը, որևէ այլընտ­րանք չկար», ասել է հայ հանրությունը գիտեր, որ այս իրավիճակում Արցախը ծախելուց բացի՝ ուրիշ այլընտրանք չկար: Չգիտեմ, թե վարչապետի աթոռն ուզուրպացրածի «մատուցած» հասարակությունն ինչ բաղադրություն ունի, բայց հստակ է մի բան. նրա հրաժարականը պահանջում է Հայաստանի իրական էլիտան, այսինքն՝ ազգի սերուցքը, գիտական շրջանակները: ԵՊՀ գիտական խորհուրդը, ԳԱԱ-ի նախա­գահությունը հայտարարությամբ են հանդես եկել և պահանջել Փաշինյանի հրաժարականը: Եթե ազգի մտածող հատվածը դեմ է այս վարչապետին, ուրեմն առավել ծանրակշիռ էլ ո՜վ կարող է լինել: Հավանա­բար Փաշինյանը սպասում է «Ջոնի բրջոնիի» հրա­ժարականի պահանջին: Ի դեպ, սփյուռքի 2 տաս­նյակ կառույցները ևս պահանջում են նրա հրաժա­րականը, բայց այս անգամ էլ նրա համար վճռորոշ է միայն Գլենդելի Քիսոյի, Կարաբինայի ու տրանսգենդեր Մելի անձնական խնդրանքը:

Երևի հենց ամենայն հայոց գերագույն դավաճա­նի առնչությամբ է մարգարեացել Հովհ. Թումանյանը, երբ գրել է «Բերանն արնոտ Մարդակերը էն անբան» հայտնի քառյակն ու դեռևս 102 տարի առաջ նոյեմ­բերյան այս օրերին արձանագրել մերօրյա ընկածի ճակատի գիրը. «ՈՒ հեռու է մինչև Մարդը իր ճամ­փան»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Արցախում պետական կառավարման համակարգը օր օրի քայքայվում է. Ա. Ղարամյան Արցախահայությունն իր թիկունքում պետք է զգա 10 մլն հայության շունչը. Ի. Սաղաթելյան Եթե պետք է ամեն ինչում իրենց հղում ՌԴ-ին, ապա դո՞ւք ում եք պետք Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից երկու փրկարար է վիրավորվել Կա վտանգ, որ Արսեն Թորոսյանը ուշադրության կենտրոնում է պահելու առողջապահության ոլորտը. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ) «Հայրենիքի փրկության շարժումը» հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը ՊՆ համակարգում նշանակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս․ Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել է ևս 8 աճյուն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 դեպք Գեղարքունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «168 ժամ». Փաշինյանի մանկության երազանքը «168 ժամ». Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում պղծվել են հավատը, եկեղեցին, ընտանիքը, ընկերությունը «Հրապարակ». Շնչակտուր ընտրություններ «Ժողովուրդ». Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար «Ժողովուրդ». Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. մանրամասներ «Ժողովուրդ». Փաշինյանը նոր թիմ է ձևավորում. ինչ գործընթացներ են սկսվել «Հրապարակ». Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան «Փաստ». Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը «Փաստ». Մեկ այլ՝ «իմքայլական» իրականություն «Փաստ». Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է «Հրապարակ». Առողջապահության աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 19 Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ Դրմբոնի բնակիչները Մարտակերտիից դեպի Վարդենիս ճանապարհը շահագործելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին (տեսանյութ) ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին. Միքայել Մինասյան Սեյրան Օհանյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan