ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
«2020 թվականի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
Նախատեսվում է կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացման հարցերի քննարկումը, ինչպես նաև մտքերի փոխանակություն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Նստաշրջանի առանցքային որոշումները կգրանցվեն ամփոփիչ հռչակագրում և մի շարք այլ փաստաթղթերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում