Իրանի միջուկային համաձայնագրի մասնակից երկրները վերահաստատել են համաձայնագիրը պահպանելու իրենց ցանկությունը

Իրանի միջուկային համաձայնագրի մասնակից երկրները վերահաստատել են համաձայնագիրը պահպանելու իրենց ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) մասնակից երկրների արտգործնախարարները վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը համաձայնագրին և համաձայնագրի դրույթների կատարմանը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Այս մասին ասվում է Ռուսաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է տեսաժողովի ձևաչափով անցկացված նիստից հետո:

«Համաձայնագրի մասնակիցները վերահաստատեցին համաձայնագիրը պահպանելու իրենց ցանկությունը», – ասված է փաստաթղթում, որը տարածել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայտարարությամ մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացման բոլոր կողմերի հնարավորությունները, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությունը՝ Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները վերացնելու հարցում: Արտաքին գործերի նախարարները՝ համաձայնագրի իրականացումը վերահսկելու հարցում շեշտը դրել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) ունեցած դերի վրա:

«Նախարարները հիշեցրել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված համաձայնագիրը, համաձայն 2231 բանաձևի, (ընդունված 2015 թ.) մնում է միջուկային զենքի չտարածմանը նպաստող հիմնական տարրը և բազմակողմ դիվանագիտության կարևոր ձեռքբերումը, որը նպաստում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը», – ասվում է փաստաթղթում: Արտաքին գործերի նախարարները կրկին ափսոսանք են հայտնել համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ:

Նախարարները գնահատել են Միացյալ Նահանգների համաձայնագրին վերադառնալու հեռանկարը և ընդգծել այս գաղափարն ընկալելու իրենց պատրատակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում