Ռուսական ուժերը նոր ռազմաբազա են տեղակայել Ռաքքայի մոտակայքում. SOHR
24/12/2020 21:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ռուսական ուժերը Սիրիայում նոր ռազմաբազա են տեղակայել Ռաքքա քաղաքից հյուսիս ընկած Այն Իսա շրջանի Կալտա գյուղում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ վերսկսվել են ռազմական բախումները «Սիրիական դեմոկրատական ուժեր» զորամիավորման և թրքամետ խմբավորումների միջև, որոնք հրթիռային հարվածներ են փոխանակել այդ շրջանի երկու գյուղերում:
Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ ռուսական ուժերը զինտեխնիկա և այլ սարքավորումներ տեղափոխող 22 բեռնատարից բաղկացած շարասյուն են բերել նոր բազայի տարածք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում