Թուրք զինծառայողները ԼՂ-ում ՌԴ-ի հետ համատեղ դիտորդական կենտրոնում ծառայություն կսկսեն հունվարից. լրատվամիջոցներ

Թուրք զինծառայողները ԼՂ-ում ՌԴ-ի հետ համատեղ դիտորդական կենտրոնում ծառայություն կսկսեն հունվարից. լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիայի զինված ուժերի զինծառայողները բրիգադային գեներալի հրամանատարությամբ մեկնել են Ադրբեջան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին շաբաթ օրը հաղորդել էթուրքական NTV հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ նրանք հունվարից պետք է սկսեն ծառայել Ռուսաստանի Դաշնության հետ Լեռնային Ղարաբաղի համատեղ դիտորդական կենտրոնում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում