ԼՂ-ում ականի վրա Ադրբեջանի քաղաքացի է պայթել
01/01/2021 19:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Լեռնային Ղարաբաղում գտնվող Ֆիզուլիի շրջանում հակահետևակային ականի վրա Ադրբեջանի քաղաքացի է պայթել, ինչի հետևանքով նրա երկու ոտքն էլ անդամահատվել է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել 2021թ. հունվարի 1-ին: Տուժածը 1981թ. ծնված Զաբիլ Բաբաևն է:
Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության և ականազերծման ազգային գործակալության համատեղ հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում