AM | RU
USD
EUR
RUB

Դավաճան Նիկոլ Փաշինյանն իրականացրեց Թուրքիայի 100 տարվա երազանքը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԵրեկ Մոսկվայում տեղի ունեցածը նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության շարունակությունն էր, որը մեկ անգամ ևս վավերացրեց այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չի ներկայացնում Հայաստանի շահերը, ավելին՝ նա ուրացել և դավաճանել է Հայաստանի շահերը և շարունակում է այդ դավաճանական ընթացքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում կայացած հանդիպմանը։

«Հայաստանի փլուզումը շարունակվում է, մենք ամեն օր արձանագրում ենք կորուստներ, և դրանք կարձանագրենք, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը։ Երեկ տեղի ունեցածը խայտառակ էր, պարտվողական, նվաստացուցիչ, և եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ անձ լիներ, կարող էինք չանդրադառնալ, բայց մենք ականտես ենք լինում մեր արժանապատվության կորստին, պետականության կոլապսին, ինչը թույլ է տալիս մեկ անգամ ևս կատարել այն հաստատումը, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական շահերը դավաճանող և այդ հանձնառությամբ իշխանության եկած անձ է»,-ասաց Գալստյանը։

Նա նկատեց՝ իշխանամերձ շրջանակները պնդում էին, որ մեր քաղաքական օրակարգի առաջնահերթությունը գերեվարվածների ու անհետ կորածների վերադարձն է, բայց, ըստ Գալստյանի, պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը գնացել էր խաթարելու ՀՀ ինքնիշխանությունը՝ հանձնելու Մեղրին։

«Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդես էր գալիս ողբերգակի, պարտվածի, ստորացվածի մի կերպարով, և նա նույնիսկ ունեցավ այն համարձակությունը, որ մամուլի ասուլիսի ժամանակ իբրև կարևորագույն ձեռքբերում հայտարարեց ճանապարհների ապաշրջափակումը և դրա արդյունքում տնտեսական նորարարությունների ներդրումը, ինչը տարածաշրջանում խաղաղություն կհաստատի»,-նշեց նա։

Ըստ Գալստյանի՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանում բացվեց թուրքի «ոտքը», «շնչառությունը»։

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը սպասարկեց Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, որովհետև Ալիևը հաստատեց, որ Ադրբեջանից բացի այս պրոյեկտի շահառուներից մեկը հարևան երկրներն են՝ վստահաբար նկատի ունենալով Թուրքիային։ Թուրքիայի 100 տարվա երազանքը՝ Մեղրիով ճանապարհ հատել և պանթյուրքիզմի ճանապարհը բացել, իրականացվեց դավաճան, սրիկա Նիկոլ Փաշինյանի ձեռքով»,- ասաց Գալստյանը։

ՀՅԴ ԳՄ անդամը նշեց, թե իր կարծիքով՝ Փաշինյանը տեղյակ է եղել, թե ինչ օրակարգով է գնում Մոսկվա։ «Նրա օրակարգում բացարձակապես գերիների վերադարձի հարցը չէր, մինչդեռ օրեր առաջ ընդդիմությանը մեղադրում էին, թե վերջինս իր «խափանարար» գործունեությամբ թույլ չի տալիս գերիների վերադարձը։ Նիկոլ Փաշինյանը հողը հանձնելու հետ հանձնել է նաև մեր զավակներին, գերիներին, ՀՀ քաղաքացիների անվտանգության խնդիրը բացարձակապես Փաշինյանի օրակարգում չէ»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան Սուրեն Սահակյանը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan