Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 26-ին Մոսկվայում կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հանդիպման շրջանակում քննարկվելիք թեմաների վերաբերյալ տեղեկություն չկա: