AM | RU
USD
EUR
RUB

Մասնագիտացված դատավորների ինստիտուտ հիմնելը վտանգավոր նախաձեռնություն է. Արա Զոհրաբյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԻշխանությունը ներդնում է մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն և այլն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացման համակարգ: Այս հարցի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ այստեղ մի շարք խնդիրներ կան, օրինակ՝ թվաքանակը ավելանալու հարցով դատավորների նշանակման գործընթացը հետքայլ է գրանցում։

«Ակնհայտ է, որ այստեղ դրվում է քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավորների ինստիտուտ: Ինչու, որովհետև ստացվում է, որ գործող դատավորները, որոնք որոշելու են, որ այդ մինչդատական վարույթներով պետք է զբաղվեն (իսկ դրանց մեջ մտնում են ձերբակալման անօրինականությունը ստուգելը, կալանքը տալը, երկարաձգելը, խուզարկությունները, գաղտնալսումները և այլն), կարող են լինել միայն նրանք, որոնք այս նոր ճանապարհով դարձել են դատավոր, և գործող դատավորները, որոնք անցել են որոշակի վեթթինգ։ Սա մեզ անհանգստացնում է, որովհետև նմանատիպ նախաձեռնությունները մեզ մոտ միշտ սկսվում են այն ժամանակ, երբ գործադիր իշխանությունը սկսում է դժգոհել դատական իշխանությունից»,- ասաց նա։

Վերջինս հիշեցրեց դատարանների շրջափակումները, վեթթինգի, անցումային արդարադատության մասին խոսակցությունները։ «Դրան նախորդել է ինչ-որ կոնկրետ գործով վարքագիծ, որ իրենք համարել են, որ իրենց քիմքին հաճո չէ»,- նշեց նա։

Անդրադառնալով դրա վտանգավորությանը՝ Զոհրաբյանն ասաց, որ եթե այսօր սովորական դատավորին պատրաստելու համար օրենսդիրը սահմանել է մոտ 10 ամիս՝ 7 ամիս ընդհանուր ուսուցում և առնվազն 3 ամիս՝ փորձուսուցում, ապա այս դեպքում նախատեսվել է առավելագույնը 2 ամիս։ «Պարզ է, որ այս ժամանակահատվածում մենք չենք կարող պրոֆեսիոնալ դատավորներ պատրաստել և որակական լուրջ նահանջ կունենանք»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ 1 ամիսն էլ է բավական, քանի որ դատավորները պարզապես վերապատրաստում են անցնելու, Զոհրաբյանն արձագանքեց՝ դատավորների առջև որակական ավելի մեծ պահանջներ են դրված, հետևաբար՝ նրանց որակական պահանջներին «մատների արանքով» նայելը լուրջ նահանջ է։

«Ես կարծում եմ՝ սա շատ վտանգավոր նախաձեռություն է, դրանով պայմանավորված՝ մենք սա համարում ենք զուտ քաղաքական իշխանության գործողություն, և այն վեթթինգի, անցումային արդարադատության սերիայից ինչ-որ մի գործողություն է»,- ասաց նա։

Զոհրաբյանն ընդգծեց՝ ՀՀ-ում կա եռաստիճան դատական համակարգ, որը կոչված է հնարավոր սխալները շտկելուն։ «Նախկինում կալանավորման միջնորդությունների մոտ 95 տոկոսը բավարարվում էր, և փաստաբաններս միշտ բողոքում էինք, որ դատավորները կարծես վարույթն իրականացնող մարմինների նոտարները լինեն, հիմա որոշակի բան է փոխվել, և դատական իշխանությունն իրեն անկախ է համարում և փորձում է իշխանության քիմքին հաճո որոշումներ չկայացնել։ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել, ասում էր՝ դատական համակարգի նկատմամբ չի լինելու որևէ միջամտություն, բայց հիմա փորձը ցույց է տալիս, որ գործադիր իշխանությանը պետք չեն անկախ դատավորներ»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի անդամների համալրման հարցին՝ Արա Զոհրաբյանն ասաց, որ խնդրահարույց հարցեր կան, բայց նաև օրենքում պարզ շարադրված է, թե ովքեր կարող են լինել ԲԴԽ անդամներ:

Մանրամասները տեսանյութում:

Լրահոս
Հենց այս պահին ադրբեջանցի "խաղաղապահ" զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում. Բագրատյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով «Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը «Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը Բրիտանիայում նկատվել է «օդում լողացող նավ». ինչպե՞ս են բացատրում երևույթը գիտնականները Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում Ներկայացվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ) Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (տեսանյութ) Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ «Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ Հաշվարկի հաշվիչն այլևս միացված է. Արշավիր Ղարամյան Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան Ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից․168.am Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել Ոստիկանության գնդապետը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան Նախագահը տեղում չէ, չի ընդունել զինվորականներին Սերժ Սարգսյանի օրորք հայկական շախմատը փայլել է. Սմբատ Լպուտյան Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն ընդդիմության հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմեն Սարգսյանը վախեցավ կանգնել բանակի կողքին․ վախն արդարացում չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan