Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հաջորդ շաբաթ Բրյուսելում բանակցությունների նպատակով կհանդիպեն Հունաստանի և Թուրքիայի պատվիրակությունները: Այս մասին տեղեկացնում է CNN-ի թուրքալեզու ծառայությունը:
«Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Հունաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունները կվերսկսեն տեխնիկական բանակցությունները ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը կքննարկեն Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերի միջև «տարանջատման և միջադեպերի կանխման» գործընթացը:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ իր նավը Միջերկրական ծովում աշխատելու է մինչև նոյեմբերի 14-ը, սակայն ժամկետի լրանալուց հետո այն շարունակել է աշխատանքը վիճահարույց ջրերում: