Դեկտեմբերի 31-ը՝ աշխատանքային օր

Դեկտեմբերի 31-ը՝ աշխատանքային օր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amԷկոնոմիկայի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գերատսչությունն առաջարկում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր, ինչի արդյունքում քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

Էկոնոմիկայի նախարարությունը փորձել է գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա վերոնշյալ 5 հանգստյան օրերի՝ որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։

Տնտեսության հիմնական ճյուղերի 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թթ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա վեր է հանվել լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները։

«2015-2020թթ․ հունվար ամիսների գնահատման արդյունքներով՝ 5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում այլ հավասար պայմաններում՝

համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով,

համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից

առևտրրի թողարկումը կավելանա 47․5 մլրդ դրամով,

արդյունաբերության թողարկումը կավելանա 35․4 մլրդ դրամով,

ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33․9 մլրդ դրամով,

գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով»,- ասվում է հիմնավորման մեջ»,- ասվում է օրենքի նախագծի հիմնավորման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում