AM | RU
USD
EUR
RUB

Ամերիկագետը մեկնաբանել է Մակունցին դեսպան նշանակելու հարցը

 

ՀՈՒՆՎԱՐԻ 25. ԵՐԵՎԱՆ. Facebook: ԱՄՆ-ում մեր դեսպանների մասին

Պետք չէ Մակունցին վիրավորել կամ ձեռք առնել: Ուղղակի պետք է ճիշտ գնահատել իրավիճակը: Իսկ իրավիճակը հետևյալն է:

Վաշինգտոնում մեր դեսպաններն ի սկզբանե եղել են պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Այս ուղղությամբ մեր կադրային քաղաքականությունը մշտապես փայլուն է եղել։ Ինչպես ասում են՝ «բարձրագույն նշաձող»:

Շուգարյանը, Կիրակոսյանը, Մարգարյանը, Հովհաննիսյանը և Ներսիսյանը արհեստավարժ դիվանագետներ էին, հիանալի տիրապետում էին ժամանակի ամերիկյան իրականությանը և փայլուն կատարում էին իրենց առջև դրված խդնիրները։

Ունեցել ենք նաև մեկ քաղաքական նշանակում, ինչը միջազգային պրակտիկայում շատ հաճախ կիրառվող երևույթ է։ Երբ բարձրաստիճան ծանրքաշային գործիչ ես նշանակում դեսպան, դրանով ընդգծում ես հարաբերությունների կարևորությունը և դրանց խորացման պատրաստակամությունը։ Իսկ եթե հաշվի ենք առնում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեսպան նշանակվելուց շուրջ մեկ տարի առաջ բավականին սերտ հարաբերություններ էր հաստատել փոխնախագահ Ջո Բայդենի հետ, պատկերն առավել ամբողջական է դառնում։ Հայկական կողմի մեսիջը ճիշտ ընկալվեց Վաշինգտոնում։ Նախագահ Օբաման Տիգրան Սարգսյանին ընդունեց ժամանելուց շուրջ 2 շաբաթ անց, չնայած արարողակարգով ամիսներ էին պահանջվում։

Ինչևէ, ինձ համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու Հովհաննիսյանին հեղափոխությունից շատ կարճ ժամանակ անց հետ կանչեցին և նշանակեցին Ներսիսյանին։ Եթե նպատակն էր ընդգծել նախկինների հեռացումը, նորերի գալը և «նոր Հայաստան» կոնցեպտը, ապա տրամաբանական չէր Ներսիսյանի նշանակումը դեսպան, իսկ Հովհաննիսյանինը՝ փոխնախարար։ Շեշտեմ, երկու դեսպաններին էլ համարում եմ լուրջ դեսպաններ։

Մեկ այլ խնդիր էլ կա։ Մեր վերջին երեք դեսպանները Վաշինգտոնում պաշտոնավարում են 2,5 տարուց ոչ ավել։ Եթե Տիգրան Սարգսյանի դեպքում սա հասկանալի էր, քանի որ նա նշանակվել էր միջազգային կազմակերպության ղեկավար, ապա Հովհաննիսյանի ու Ներսիսյանի ափալ-թափալ փոփոխությունները անլուրջ տպավորություն կարող են թողնել ԱՄՆ-ում։ Ներսիսյանը շատ լավ տեմպի մեջ է և չնայած Երևանից գնացող՝ հաճախ անադեկվատ հանձնարարականներին, այնուամենայնիվ էֆֆեկտիվ աշխատում է։

Մակունցի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Անձնական որևէ խնդիր չունեմ։ Պարզապես ոչ փորձառու դիվանագետ է, ոչ քաղաքական ծանր քաշային, ոչ էլ Ամերիկան է այնպես պատկերացնում, ինչպես անհրաժեշտ է։ Ասեմ ավելին, վերջերս համայնքային «Armenian Weekly»-ն գրել էր, որ Մակունցի ԱՄՆ այցի նպատակը Սենատոր Մենենդեզի հետ ֆոտո նկարվելն ու PR լինելն էր և որևէ հրատապ օրակարգ իրականում չկար։ Սա բնականաբար հասկանում են նաև Վաշինգտոնում և հասկացել էին նաև Մենենդեզի գրասենյակում:

Հայ-ամերիկյան լճացած հարաբերությունների պարագայում սխալ եմ համարում նրա նշանակումը, մանավանդ, որ որևէ առավելություն չունի գործող դեսպան Ներսիսյանի նկատմամբ։

Ներսիսյանին համարում եմ էֆֆեկտիվ դեսպան (նրա գործունեությունը մշտապես գտնվում է մեր կենտրոնի մշտադիտարկման ներքո) և համարում եմ որ բավականին լավ ու ջերմ կապեր ունի դեմոկրատների վարչակազմի հետ։ Այդ պատճառով է, որ համարում եմ, որ Մակունցի Վաշինգտոն մեկնելը այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ։

Իմ համոզնումնքն է։ ԱՄՆ-ում այս փուլում պետք չէ դեսպանին փոխել: Իսկ, եթե չգիտեմ, թե ինչ անհրաժեշտություն կա դեսպանին փոխելու համար, ապա առաջարկում եմ դեսպան նշանակել օրինակ Թաշչյանին կամ Կաժոյանին։ Իմացողները կհասկանան։

Մի բան էլ է ակնհայտ: Հայաստանում որ օրը տեղի ունենա իշխանափոխություն, նույն օրը Մակունցին ազատելու են պաշտոնից: Այդ օրը հեռու չէ, իսկ դա կրկին որպես անլրջություն է ընկալվելու:

Հայկական լոբիստներն արդեն իսկ կոշտ արձագանք են տվել այս նշանակման կապակցությամբ: Առանց նրանց աջակցության, ցանկացած դեսպան դատապարտված է տապալման:

Նշանակմանը դեմ են ԱԳՆ-ում: Բառացիորեն համարյա բոլորը: Սա տապալման երկրորդ նախադրյալն է:

Համայնքի ծանրքաշայիններից նույնպես գալիս են շատ բացասական ազդակներ՝ այս իշխանություններին դավաճան են համարում: Սա տապալման անխուսափելիության երրորդ նախադրյալն է:

Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնում ծանրքաշային է՝ 10 տարի է Վաշինգտոնում է: Նրան լուրջ հակակշիռ է պետք դեմ տալ: Իսկ Մակունցը այդ հակակշիռը չէ, իսկ Ներսիսյանը ադրբեջանցու համակուրսեցին է: Լավ ճանաչում և հակակշռում է:

Այս ցանկը կարող եմ շարունակել:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս
Անահիտ Սիմոնյանը ներկայացել է թափանցիկ բլուզով (լուսանկար) «Ուզում եմ դառնալ Թուրքիայում ՀՀ դեսպան». ի՞նչ երազանք ունի Իմ Քայլի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպայում Երևանում թալանվել են մի քանի Lexus-ներ «Դա հնարավորինս փակ ու մարդկանց աչքից հեռու պետք է պահել». Շուշան Երիցյան Արմեն Սարգսյանը արել է առաջին ողջունելի քայլը. Գեղամ Մանուկյան Տիրան Խաչատրյանը այն մարդն էր, որ հեգնական ժպիտը դեմքին արդարացնում էր Սոտքի ոսկու հանքի հանձնումն Ադրբեջանին. Կարեն Վրթանեսյան Արցախի ԱԺ-ում լեզվի օրենքի վերաբերյալ լսումներ կանցկացվեն Գեներալը՝ որպես իր ուսադիրները հարգող սպա, պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա. Նաիրա Զոհրաբյան Իմ հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում. Արման Թաթոյան Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ գիտակցելով իրավիճակի զավեշտի ու սպառնալիքի հանգամանքը, նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել. Տիգրան Աբրահամյանը՝ ԳՇ պետի տեղակալի ազատման մասին Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Եթե նպատակ ունենք զարգացնել հայ-ուսական հարաբերությունները, ապա ցանկալի չէ ասել բաներ, որոնք կասկածի տակ են դնում դրանց որակը․ Մարգարովը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին Թուրքը երբ ուզում՝ դուրս է գալիս Գորիս-Որոտան,Գորիս-Շուռնուխ ճանապարհին,ինչ ուզում անում է Դու կորցրել ես մի ողջ սերունդ, բայց բողոքում ես, որ ձեթը թանկացել ա. Վահրամ Սահակյան (տեսանյութ) Պաշտոնաթողությունից առաջ Թորոսյանի գլխավորած նախարարությունը խոշոր պայմանագիր է կնքել կնոջ ընկերության հետ․ Irakanum.am Պատերազմի 44-րդ օրը միայն 48 ժամվա զորհավաքի 97 տոկոսն է իրանացվել. Սեյրան Օհանյան Իմ այցից հետո Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ. Գևորգ Գորգիսյան 2 տարի ժամանակ ունեիր, գնայի՛ր ու գնեի՛ր քո ցանկացած զենքերը․ Սոլովյովը` Փաշինյանին Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը. ՊՆ պարզաբանումը Քաղաքացիները Արծրուն Հովհաննիսյանին օդանավում ճանաչել են ու անպատվել.news.am Նազենի Հովհաննիսյանն ընտրյալ ունի (լուսանկար) Իննա Խոջամիրյանը` գայթակղիչ կերպարում (լուսանկար) Վիկտոր Բարանեց․ Փաշինյանը տգետ դիլետանտ է Իրանի իշխանությունները կանխարգելել են Արևմտյան Ադրբեջանում ահաբեկչություն փորձը Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց. Ա. Այվազյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել Նիկոլը կարծես հավաքում է ճամպրուկները. Լևոն Մնացականյան Այդպիսի անհեթեթություն անգամ անեկդոտներում չի լինում. «Իսկանդերի» մշակողը Փաշինյանի հայտարարության մասին Մարդ պետք ա կամ իդիոտ լինի, կամ՝ թշնամի. Վազգեն Մանուկյան ԶՈՒ ԳՇ նախկին պետն անդրադարձել է «Իսկանդերի» վերաբերյալ վարչապետի հայտարարությանը Ա՛յ ողորմելի, Սերժ Սարգսյանը Իլհամ ու Հեյդար Ալիևին է հաղթել. Շարմազանով «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերությունը հայտարարություն է տարածել Արմեն Սարգսյանը օրենքները չի ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Մուրադովը հանդիպել են Հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից․ ՀՀ ՄԻՊ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Վաղը՝ ժամը 13.00-ին, կմեկնարկի ընդդիմության ավտոերթը Գլուխները պատով են տվել, պատը՝ գլխովը, Իշխան Սաղաթելյանն իմ ընկերն է. Արթուր Վանեցյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan