Էրդողանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Էրդողանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, Tert.amԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu-ն:

Նշվում է՝ հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 14:40-ին Վահդեթին պալատում և անցկացվել է դռնփակ ձևաչափով:

Բանակցություններին ներկա է եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նախքան Թուրքիա մեկնելը Զարիֆն այցելել է Բաքու, Մոսկվա, Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում