Վրաստանի նոր վարչապետի թեկնածուն Իրակլի Ղարիբաշվիլին է
18/02/2021 19:48
Նմանատիպ
Հայտնի է դարձել Վրաստանի վարչապետի նոր թեկնածուի անունը: Այդ պաշտոնը կզբաղեցնի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Նա առաջադրվել է «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի կողմից, հաղորդում է aliq-ը:
Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2013-2015 թվականներին։
Նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հինգշաբթի հրաժարական տվեց: Նրա խոսքով՝ այդ որոշման հիմնական պատճառը ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության հարցով կառավարության հետ տարաձայնություններն էին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում