AM | RU
USD
EUR
RUB

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը. Փաշինյանը ուղերձ է հղել

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

32 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Ղարաբաղյան շարժումն ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը: Այն մեր պետականության վերականգնման և աշխարհի ազգերի ընտանիքում մեր տեղը վերագտնելու գործընթացի առաջին քայլը հանդիսացավ:

1988-ի փետրվարին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հազարավոր մարդիկ ոտքի կանգնեցին իրենց իրավունքները պաշտպանելու և սեփական հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի մասին բարձրաձայնելու համար: Արցախցիների այդ քայլը, որն աննախադեպ խիզախություն էր այդ օրերի համար, իսկույն արձագանք գտավ Հայաստանում` բոցավառելով մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակը:

32 տարի առաջ այս օրերին վերածնվեց ոչ միայն Արցախը, այլ նաև ողջ հայ ժողովուրդը: Արցախցիների ըմբոստ ոգու կայծը վառեց մեր սրտերը: Մենք մեր մեջ վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:

Այսօր մենք նաև հիշում և մեր գլուխները խորնարհում ենք մեր հերոսների հիշատակի առջև: Հիշում ենք ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում, ապրիլյան և հուլիսյան մարտերում, մարտական հերթապահության ժամանակ զոհված մեր բոլոր նահատակներին: Փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր ժողովրդի ապագայի: Նրանց հիշատակն անմահ է: Նրանց գործը սրբազան և փառքի կրակն անմար: Զուր չէր նրանց սխրանքը և հավիտենական է նրանց թողած ժառանգությունը:

32 տարի առաջ քաջ արցախցիների գործով վերածնվեց հայ ժողովուրդը: 32 տարի անց այսօր մենք վերստին վերածնվելու կարիքն ունենք: Եթե այն օրերի վերածնունդը մեզ տարավ դեպի ազատ ապրելու իրավունքի վերահաստատում, այս օրերի վերածնունդը մեզ պետք է տանի դեպի ամուր, 21-րդ դարում մրցողունակ և ժամանակի հետ համընթաց քայլող պետության կառուցում:

Խորն է մեր ցավը, անբուժելի են մեր վերքերը: Սակայն, մեր սուրբ նահատակների հիշատակը և նրանց գործը պահանջում են, որ մենք մեր ողջ կարողությամբ լծվենք մեր ապագայի կառուցմանը, Արցախի վերածնունդը ապահովելուն:

Մեր նահատակների մահը զուր չի լինի, եթե մենք անմնացորդ նվիրվածությամբ լծվենք աշխատանքի` հանուն հզոր հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագա նվաճումների:

Մեր ժողովրդի ոգին անկոտրում է: Արցախցու ոգին առավել եւս անկոտրում է: Նրա ապրելու և արարելու ձգտումը՝ անսասան: Համոզված եմ, որ ինչպես շատ ազգեր, որոնք իրենց պատմության ընթացքում հայտնվել են ծանր մարտահրավերների առջև, հայ ժողովուրդը ևս շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա:

32 տարի առաջ Արցախի վերածնունդով նոր էջ բացվեց մեր ժողովրդի պատմության մեջ: Մենք այսօր ոգեշնչվում ենք այն իդեալներով, որոնք սնեցին Արցախի վերածնունդը և պատրաստ ենք շարժվել առաջ մեր ազգային իղձերի և երազանքների իրականացման ուղիով:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն հանուն մեր ազատության զոհված հայ ժողովրդի բոլոր զավակները:

Լրահոս
Արայիկ Հարությունյանը քաղաքացիական հագուստով ոստիկաններ կբերի Փաշինյանի հանրահավաքին. Մեդիապորտ Գոհար Ավետիսյանի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Դուբայից Լիլուն ընտանեկան լուսանկար է հրապարակել ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին. Գեղամ Նազարյան Ջորջինա Ռոդրիգես. Ռոնալդուի կողքին ամաչում էի մարզվել Հայրենիքի փրկության շարժումը փոխել է իր որոշումը «Անընդհատ դուրս է մնացել, վերականգնվել, ֆակուլտետներ փոխել...». ԵՊՀ մամուլի խոսնակը՝ Վահագն Հովակիմյանի մասին Գլխավոր դատախազի տեղակալին լուսանկարել են իմքայլական պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում. Էդմոն Մարուքյան Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը միանում է Նիկոլ Փաշինյանի կոչին Վարչապետը հայտնել է, թե ինչ է լինելու մարտի 1-ին Արմեն Սարգսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին (լուսանկարներ) Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար թուրքական ԶԼՄ-ներ են գալիս․ Wargonzo Ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am Բանակի կողքին եմ, կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան «Հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար». Վահագն Հովակիմյան Amaras Dance Studio-ի պաշտոնական բացումն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո).style.news.am Գոհար Ավետիսյանի արաբական ոճով լուսանկարները Դուբայից Ինչ եղանակ է սպասվում այսօր Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է (լուսանկար) «Մեր ժողովրդին ոչ թե միտինգ ու երթ է պետք, այլ...». Մարուքյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք կանի Լուսինե Թովմասյանը` գարնանային կերպարում ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն, թավիշը վերջանում է. Արփինե Հովհաննիսյան Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ» Պատիվ ունեմ, պարոն Նախագահ. Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել Ռազմական դրության ժամանակ ոստիկանության և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները ենթարկվում են Զինված ուժերին. Արա Զոհրաբյան «Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև». Ղազինյան «Վրանների հեղափոխությունը» թևակոխեց վճռական փուլ. Արշավիր Ղարամյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ ղեկավարներից ում ռազմական բյուջեն էր ավելի մեծ Mediaport. ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են. Yerkir.am ՀՀ ոստիկանությունը հերքում է Ես կարծում էի՝ Արմեն Սարգսյանը վերջացած մարդ է, բայց արի ու տես, ու սխալվեցի. Միքայել Մինասյան Խոշոր ավտովթար–վրաերթ` Վարդենիսում. տուժել են երեխաներ (տեսանյութ) Վեճ` քաղաքացու և ոստիկանի միջև (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan