Ում է վարչապետ տեսնում Սերժ Սարգսյանը. նա նոր թեկնածու ունի. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, պարզվում է, քաղաքական այլ պլաններ ունի, իսկ իշխանափոխության իր ճանապարհային քարտեզը՝ այլ տրամաբանություն: Սերժ Սարգսյանի մտերմիկ շրջապատի եւ ընտանեկան միջավայրի մարդիկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ Սերժ Սարգսյանը կարծում է՝ պետք է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ պաշտոնում փոխարինի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ ոչ թե Կարեն Կարապետյանը կամ այլ մեկը:
Հիշեցնենք, որ 2008-2014 թվականներին Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ 2014 թվականի ապրիլին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Տիգրան Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել, ու նրան այդ պաշտոնում փոխարինել էր Հովիկ Աբրահամյանը, իսկ արդեն 2014 – 2016 թվականներին եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը։ 2016-2020 թվականներին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ 2020 թվականից դարձել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ։
Այս ընթացքում Սերժ Սարգսյանն աշխատում է Տ. Սարգսյանին Հայաստան վերադարձնել ու վարչապետի էստաֆետը նրան փոխանցել: Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է իր թիմից մեկին վարչապետի «աթոռին» վերադարձնելու համար, քանի որ այլ նպատակներ ունի: Ու ընդդիմադիր լիդերների առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի սրտով չէ, ավելին՝ վերջինս ներսում լուրջ քննադատում է նրան ու վարչապետի պաշտոնում նրան չի էլ տեսնում:
«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում