AM | RU
USD
EUR
RUB

Ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին չկատարելու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները. Տիգրան Աբրահամյան

 

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի օկուպացրած այլ բնակավայրեր՝ Արցախի տարածքով, շարունակվում են։

Որքան հասկանում եմ՝ հիմնական շարժերն իրականացվում է Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի երթուղով, սակայն տեղյակ եմ, որ ռուսական խաղաղապահների ուղեկցմամբ, ըստ նպատակահարմարությամբ, օգտագործվում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Մատաղիս-Դրմբոն-Քարվաճառ, Մատաղիս-Վանք-Քարվաճառ ճանապարհները։

Դեռ չեմ խոսում «Լաչինի միջանցքի» տարբեր հատվածներով տարբեր նշանակության բեռնատարների, մեքենաների շարժերի մասին։

Հիշեցնեմ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, Ադրբեջանի նման շարժերի հնարավորության մասին ամրագրումներ չկան, սակայն չի բացառվում, որ դրանք կազմակերպվում են «բանավոր փոխըմռնման» կամ գաղտնի պայմանավորվածությունների հիման վրա։

1-2 ամիս առաջ, երբ պարզ դարձավ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բացի նաև այլ պայմանավորվածություն կա՝ գաղտնի, մինչև հիմա այն չի հանրայնացվել։

ՀՀ փոխվարչապետն այդ պայմանավորվածության գոյությունը խորհրդարանում հաստատեց, սակայն հղում անելով դրա գաղտնիության տարրերին՝ չմանրամասնեց։

Չկա երաշխիք, որ նմանատիպ այլ՝ գաղտնի պայմանավորվածություն, կա նաև Արցախի տարածքով ադրբեջանցիների տեղաշարժերի մասին։

Ցավալի է, որ այդ շարժերը չեն սահմանափակվում նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը հրապարակային հրաժարվում է եռակողմ հայտարարության, թերևս, մեզ համար ամենակարևոր դրույթի կատարումից՝ ռազմագերիների, գերիների, պատանդների վերադարձից։

Ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին անվերապահորեն չկատարելու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները, նույնիսկ նրանք, որոնք ամրագրված չեն համատեղ հայտարարությամբ։

Վա՞խը, անճարությո՞ւնը, տգիտությո՞ւնը, թե՞ արվող զիջումները գիտակցված և ի սկզբանե պլանավորված էին»։

Լրահոս
Փաշինյանը հոգեկան հիվանդ է և ստախոս․ թող քրեական գործ հարուցի. Մովսես Հակոբյան. 24news.am Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը Խորհրդարանական ընդդիմությանը հետաքրքիր է մի բան՝ նիկոլական վերարտադրություն. Միքայել Մինասյան Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահվանից մեկ ամիս առաջ Արման Նավասարդյանին Փաշինյանն էր հրավիրել և վերադարձավ շատ նյարդային վիճակում․ Հոխիկյան «Կանանց ոստիկանները գցել են ոտքերի տակ, մենք ենք հանել ոտքերի տակից». իրավիճակը Գյումրիում շարունակում է լարված մնալ. Galatv.am Ալիևը սպասում է ռուս-թուրքական բախման պատեհ առիթի, որպեսզի իրագործի Սևանի, Զանգեզուրի հետ կապված իրենց նկրտումները. Կարեն Հովհաննիսյան Շաքե Իսայանն ընտրվել է ԲՀԿ փոխնախագահ․ տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը (տեսանյութ) Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում Ռուսաստանի սահմանին Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին Լարված իրավիճակ Շիրակում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել. Shantnews ԱԱԾ-ից հայտնել են` անելիք չունեն 2018թ. Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով «Մոսկվան ստիպված էր համակերպվել Կովկասում Թուրքիայի դերի հետ». Դմիտրի Տրենին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ԵՊՀ գիտխորհրդի անդամները արտահերթ նիստ են պահանջում Գերմանիան, որ մեր տղաների վրա զենք է փորձարկել, մեղքի զգացում ընդհարնապես չունի՞․ Միհրան Հակոբյան Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում. զոհ կա Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ Բնակարանագողը բռնվեց հենց դեպքի վայրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կեղծված թվեր ԱԱԾ-ից հայտնել են, որ իրենք անելիք չունեն Ադրբեջանից Հայաստան 211 միլիոն դոլար փոխանցելու հարցը պարզելու գործում Պետք է Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարենք. Թովմասյան 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Սենոր Հասրաթյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan